Աթենքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Ակրոպոլիսի թանգարանը փակ կլինի դեկտեմբերի 25-ին և 26-ին և հունվարի 1-ին։ Փոխարենը՝ մյուս նախաամանորյա օրերին այցելուներին սպասվում է բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ։ Մասնավորապես դեկտեմբերի 21, 22, 28 և 29-ին այստեղ կկազմակերպվեն տոնական միջոցառումներ երեխաների համար, թեմատիկ շնորհանդեսներ մեծահասակների համար, ընտանեկան խաղեր, ամանորյա համերգներ, հյուրասիրություն և այլ հաճելի անակնկալներ․ հայտնում է Grekomania.ru-ն։ Միջոցառումենրի թվում կլինեն մանկական վարպետության դասեր «Նվերներ աստվածների և մարդկանց համար» «Պատրաստում ենք քաղցրավենիքներ հին բաղադրատոմսերով» թեմաներով, երաժշտական կատարումներ, թեմատիկ խաղեր և այլն։ Ակրոպոլիսի նոր թանգարանը բացվել է Հունաստանի մայրաքաղաքում 2009 թվականի հունիսի 20-ին։ Մուտքի տոմսն արժե 5 եվրո։ Ձմռանը թանգարանը բաց է 9:00-ից 17:00-ն երեքշաբթիից հինգշաբթի օրերին, իսկ ուրբաթ օրը՝ մինչև 22:00 -ն, շաբաթ և կիրակի օրերին՝ մինչև 20:00-ն։ հանգստյան օրը երկուշաբթի է։