Թայլանդում փղի հետ սելֆի անող զբոսաշրջիկները հազիվ են փրկվել

Վայրի կենդանու հետ սելֆին լուսանկարվելու ամենավատ գաղափարն է․ այս եզրահանգմանն են եկել Թայլանդի Կհաո Յայ այգու այցելուները։ Հաջող լուսանկար ստանալու համար իրենց կյանքը վտանգի տակ դրած զբոսաշրջիկները հազիվ են ողջ մնացել փղի հարձակումից հետո:

Ազգային պարկով անցնող սաֆարիի մեքենայից դիտող ականատեսների խոսքերով՝ զույգը անշտապ շրջել է տարածքում։ Նկատելով փղին՝ նրանք ճանապարհը չեն զիջել կենդանուն և չեն հեռացել նրանից, ինչպես պետք է վարվեին, այլ՝ որոշել են նրա ֆոնին սելֆի անել։ Իսկ բարկացած փիղը հետևել է զբոսաշրջիկներին և մի քանի կիլոմետր  անց միայն կանգ առել։ Անփույթ այցելուներին օգնության են հասել այգու աշխատակիցները՝ տեղափոխելով նրանց այգու այդ հատվածից։

Փղերը ամենամեծ վտանգն են ներկայացնում զբոսաշրջիկներին սաֆարիի ժամանակ հանդիպած բոլոր վայրի կենդանիների շարքում։ Անհաջողությունից խուսափելու համար պարզապես պետք է նրանցից հեռու մնալ նվազագույնը 100 մետր։

You might also like