Թայլանդում սկսվել է «Thailand Miracle Shopping 2012» շոփինգ ակցիան: Թայլանդի Զբոսաշրջության վարչության (Tourism Authority of Thailand -TAT) Տուրիզմի և բիզնեսի գրասենյակի (Tourism Products and Business) տեղակալ տիկին Վիլավվան Տվիչասրին (Vilaiwan Twichasri) Թայլանդում MasterCard Worldwide ընկերության փոխնախագահ և ղեկավար Գրեգ Հիրանոյի (Gregg Hirano) հետ հայտարարել են «Thailand Miracle Shopping 2012» ակցիայի բացման մասին: Այժմ տեղաբնակները և արտասահմանյան զբոսաշրջիկները կարող են համատեղել հաճելի հանգիստը մի շարք արտոնություններով շոփինգի հետ մի պայմանով, որ վճարումները կկատարվեն MasterCard քարտերով. հայտնում է Travel Daily News-ը:
«Thailand Miracle Shopping 2012» գործում է 2012 թվականի հունիսի 1-ից հուլիսի 11-ը, բայց դրանից կարող են օգտվել նաև զբոսաշրջիկները, ովքեր տուրիստական ուղեգիրը գնել են հունիսի 15-ից սեպտեմբերի 30-ը: Մանրամասները` www.thailandmiracleshopping.com կայքում: