Բանգկոկի Սուվարնապում օդանավակայանի երկու բեռնակրի բռնացրել են ավիաուղևորների իրերն ու գումարը գողանալիս։ Այդ մասին այսօր հայտնում է Bangkok Post թերթը։
Ըստ պարբերականի՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 21-ին։ Թայլանդի օդանավակայանում ընդամնեը 20 օր աշխատած պահակին կասկածելի է թվացել երկու աշխատողների պահվածքը։
Նրանք տարօրինակ են թվացել Սուվարնապում օդանավակայանի անվտանգության աշխատակցին ուղեբեռը Malaysia Airlines-ի ինքնաթիռ տեղափոխելիս, որը պետք է թռչեր Կուալա Լումպուր (Մալայզիա)։
Արդյունքում նա ձերբակալել և ստուգել է երկու տղամարդկանց։ Նրանցից մեկի մոտ նա հայտնաբերել է 10 հազար յուան կանխիկ գումար։ Դրանից հետո բեռնակիրներին տեղափոխել են ոստիկանություն։
Ձերբակալվածներից մեկի բնակարանում հայտնաբերվել են գողացված ժամացույցներ, արևապաշտպան ակնոցներ և 54 թուրքմենական մանաթ։ Տղամարդը խոստովանել է, որ մի քանի անգամ գողություն է կատարել վերջին հինգ ամսվա ընթացքում։
Այժմ Սուվարնապում օդանավակայանի երկու աշխատակիցներին սպառնում է հինգ տարվա ազատազրկում և 10 հազար բատ։