Թայլանդի կառավարությունը ավելացումներ է կատարել հասարակական մերկության արգելքների մեջ․ այժմ կանացի կրծքի լուսանկարները, որոնք վերջերս տարածում են գտել սոցիալական ցանցերում, կբերեն 5 տարվա ազատազրկման։ Նոր տիպի լուսանկարները, որոնք կոչվում են «underboob-սելֆի», իրենցից ներկայացնում են կանացի կրծքի ներքևի հատվածի պատկերը։
Նման լուսանկարները չի կարելի է համարել նյու ոճի, քանի որ մերկ մարմնի մանրամասն դետալներ դրանցում չեն նկատվում։ Սակայն, Թայլանդի իշխանությունները, որոնք հուսահատ պայքար են մղում սեքս-տուրիզմի համար գլխավոր ուղղության՝ իրենց հեղինակության դեմ, մտադիր են արգելել իրենց տեղաբնակներին և բոլոր հյուրերին էրոտիկայի ցանկացած ակնարկ։
Նման արգելքի գլխավոր խնդիրն այն է, որ դժվար է հայտնաբերել «օրինախախտին»։ Չէ որ մերկ կանացի կրծքի լուսանկարը սովորաբար տեղադրում են համացանցում նրա տիրոջ դեմքը ծածկած։