Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը նկարահանել են Պատտայա քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցները։ Զբոսաշրջիկների և վագրի նկարահանման գործընթացը ցնցել է համաշխարհային սարդոստայնի օգտատերերին, ովքեր մեղադրել են Թայլանդի տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներին կենդանիների հետ դաժան վերաբերմունքի մեջ։
Վրդովմունքի ալիք բարձրացրած տեսանյութում երևում է այգու աշխատակիցը, ով փայտով հարվածում է վագրի գլխին։ Կենդանու արձագանքը, ով ամեն հարվածից հետո մռնչում է և բացում երախը, հիացմունք է առաջացնում զբոսաշրջիկներին մոտ, ովքեր ցանկանում են իդեալական կադր ստանալ։ Հարկ է նշել, որ ամեն օր գիշատիչը նկարահանվում է կենդանաբանական այգու տասնյակ այցելուների հետ, հետևաբար, պարբերաբար ստանում նման դաժան վերաբերմունք։
Այգու ղեկավարությունը արձագանքել է բողոքներին և այդ աշխատակցին տեղափոխել այլ աշխատանքի։ Ցավոք, այդ դեպքը միակը չէ։ Զբոսաշրջիկները, ովքեր վճարում են այդ ծառայության դիմաց, նպաստում են կենդանիների տանջանքին։