Տամպերեում օգոստոսի 24-ից 26-ը արդեն 3-րդ անգամ տեղի կունենա Chilifest` փառատոն նվիրված չիլի պղպեղին: Այստեղ կարելի է այցելել անվճար: Տոնը կհամախմբի ոչ միայն սուր, այլ շատ սուր` կծու ուտելիքի սիրահարներին: Այստեղ կարելի է շատ բան իմանալ չիլի պղպեղի մասին և այն մասին, թե ինչպես այն օգտագործել ուտեստների մեջ: Ինչպես նաև` հյուրերին սպասվում է չիլի պղպեղով պատրաստված անկրկնելի ուտեստների համտեսում. այս մասին հայտնում է tampere.ru պորտալը:
Փառատոնի հրապարակներ կհանդիսանան գլխավոր հրապարակը, քաղաքի ռեստորանները և գրադարանի շենքի այգին, որտեղ բացման օրը ժամը 17:00-22:00-ը տեղի կունենա կենդանի երաժշտության համերգ: Ծրագրում է նաև չիլի ուտելու առաջնությունը, խորոված և խորովածի սոուսներ պատրաստելու մրցույթը: Ֆինլանդիայում անցկացրած Չիլիի առաջին փառատոնին 2010 թվականին գրանցվել է ոչ պաշտոնական համաշխարհային ռեկորդ, երբ հաղթողը մեկ անգամով կերել է 82 գրամ այրող Naga Morich չիլի: Նախորդ ռեկորդը չի գերազանցել 50 գրամը: Փառատոնը կավարտվի YO-talo ակումբի երեկույթով: