Տալլինի բացօթյա կինոթատրոնը արդեն երրորդ անգամ բացում է սեզոնը: Rooftop Cinema-ն գտնվում է քաղաքի կենտրոնում` Viru Center առևտրի կենտրոնի տանիքին: Կինոֆիլմերի ցուցադրությունը կարելի է վայելել` հարմար տեղավորվելով բազկաթոռներին կամ մեծ կլոր բարձերին: Կան նաև հատուկ սարքավորումներով հագեցած խցիկներ 10 հոգու համար: Կինոթատրոնը տեղավորում է 500 մարդ, իսկ 400 տեղերը ունեն Wi-Fi- ականջակալներ:
Ֆիլմերը կցուցադրվեն 12.5 x 8.5 մետր էկրանի վրա` ավանդական կինոպրոեկտորի և, կախված ֆիլմից, թվային կինոպրոեկտորի միջոցով: Բացի այդ տանիքին կա նաև Rooftop Cafe սրճարան-բար, որտեղ կարելի է պատվիրել ուտեստ և խմիչք, հայտնի ավագ խոհարար Դմիտրի Ֆոմենկոյի մոտ. հայտնում է Էստոնիայի մայրաքաղաքի տուրիստական գրասենյակը:
Այս տարվա ծրագիրը խոստանում է բազմազանություն: Այն կներառի ինչպես համաշխարհային գլուխգործոցներ, այնպես էլ անհայտ հեղինակների քիչ հայտնի ֆիլմեր: Հանդիսատեսը կվայելի դասականը, կծանոթանա վերջին տարիների «ոչ ֆորմատային» ֆիլմերին, կդիտեն էստոնացի և արևմտյան կինոգործիչների վավերագրական ֆիլմերը: Տոմսերի արժեքը 5-7 եվրո է: