Էստոնական մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ստացել վարձակալել պլանշետ ճանապարհորդական օգտակար հավելվածներով և 3G անսահմանափակ ինտերնետով: Վարձակալման կետեր են բացվել Տալլինի օդանավակայանում և նավահանգստում: Պլանշետի վարձավճարը մեկ օրվա համար ընդամենը 3 եվրո է. հայտնում է Baltija.eu-ն: Նոր ծառայությունը իր մեջ ներառում է աուդիոուղեցույցով փոքրիկ Samsung պլանշետային համակարգչի վարձույթ, որի փորձնական տարբերակն առաջարկվում է անվճար հինգ լեզուներով (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆիներեն և ֆրանսերեն): Բացի այդ, այն ունի բազմաթիվ հայտնի ծրագրեր, ինչպիսիք են՝ փոստային հաճախորդը, սոցիալական ցանցերը և այլն: Մոտ ապագայում պլանշետում կհայտնվի նաև ծրագիր, որում կնշվեն բոլոր հնարավոր վայրերը, որոնք կհետաքրքրեն զբոսաշրջիկին. բարեր, ռեստորաններ, ակումբներ, հյուրանոցներ, տեսարժան վայրեր, թանգարաններ և այլն: