Էստոնիայի մայրաքաղաքում կբացվի թանգարան՝ նվիրված պաղպաղակին: Զբոսաշրջիկները կարող են այնտեղ այցելել անվճար, բայց այն աշխատում է ամիսը ընդամենը երկու անգամ: Նոր թանգարանը գտնվում է Viljandi mnt 26 հասցեում՝ տեղի պաղպաղակի գործարանի շենքում: Միաժամանակ թանգարանը կարող է տեղավորել առավելագույնը 25 մարդ, այնպես որ զբոսաշրջիկները այցելությունից առաջ պետք է նախնական հայտ ուղարկեն info@balbiino.ee էլեկտրոնային հասցեին: Տուրերը իրականացվում են ամեն ամսվա առաջին և երրորդ չորեքշաբթի օրերին: Այսինքն, առաջիկա էքսկուրսիաները կանցկացվեն 2014 թվականի սեպտեմբերի 3-ին և 17 -ին: Ցուցահանդեսը այցելուներին կծանոթացնի պաղպաղակի պատմությանը ինչպես Էստոնիայում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում: Զբոսաշրջիկները նաև կարող են համտեսել որոշ տեսակներ և մասնակցել ինտերակտիվ խաղին: