Թայվանի Թայչունգ քաղաքում հայտնվել է ստվարաթղթե ռեստորան: Քաղաքի այգիներից մեկում գտնվող ռեստորանի շրջապատող իրերի մեծ մասը պատրաստված է ստվարաթղթից: Բացի կահույքից և սպասքից, ռեստորանատերերը նույնիսկ որոշել են որոշ ճաշատեսակներ պատրաստել ստվարաթղթից:
Նախատեսված է, որ կահույքի կամ սպասքի յուրաքանչյուր պարագա, որը օգտագործվում է «Ստվարաթուղթ» ռեստորանում, վնասվելու դեպքում հեշտորեն կփոխարինվի: Հայտարարվել է նաև, որ ռեստորանի աթոռները կարող են հեշտությամբ իրենց վրա պահել նույնիսկ այն այցելուներին, ովքեր ունեն 100 կգ-ից բարձր քաշ: