Թայվանում բացվել է հյուրանոց գեյմերների համար

Տանը չգտնվելով՝ բոլոր գեյմերները կցանկանային ձեռքի տակ ունենալ համակարգիչ և սիրելի կոնսոլները։ Այդ պատճառով Թայվանում նոր հյուրանոցի սեփականատերերը որոշել են բոլոր գեյմերներին այդ հնարավորությունը տալ։

i Hotel, Թայվան

i Hotel հյուրանոցը առաջարկում է իր հյուրերին ավելի լայն ծառայությունների ընտրանի, քան՝ գիշերակացն ու սնունդն են։ Միջազգային օդանավակայանի մոտ գտնվող հյուրանոցի յուրաքանչյուր համարում տեղադրված են i5-7400 պրոցեսորով 2 համակարգիչ և հատուկ  DXRacer նստատեղեր։ Լարված խաղից հոգնելու դեպքում կարող եք լիցքաթափվել կիբերսպորտային ալիքներ դիտելով, որոնք միացված են բոլոր սենյակներում։

i Hotel, Թայվան

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան խաղալ ընկերների հետ, կարող են օգտվել հատուկ սրահի ծառայությունից, որտեղ ևս տեղադրված են համակարգիչներ և կոնսոլներ։

Մեկ գիշերվա համար բնակության միջին գինը կազմում է $100 դոլար։ Խաղասրահում անցկացրած մեկ ժամն արժե  $12 դոլար, 15 ժամը՝ $75 դոլար։

You might also like