Թայվանում արգելել են սնունդի մեջ օգտագործել կատու և շուն
Թայվանը կդառնա Ասիայում առաջին երկիրը, որն արգելում է սնունդի մեջ օգտագործել կատու և շուն։ Այս օրինագիծը տարածվում է նաև արգելված մսի վաճառքի և պահպանման վրա։ Այս նորամուծությունը երկրի օրենսդրություն է մտել ապրիլի 11-ին։ Այս օրենքը խախտողները և բոլոր այն անձինք, ովքեր դաժան վերաբերմունք կցուցաբերեն կենդանիների հանդեպ, կտուգանվեն 50 հազարից մինչև 2 միլիոն թայվանական դոլարի չափով։ Նոր օրենքի շրջանակներում մոտոցիկլետների և այլ տրանսպորտային միջոցների վարորդներին նաև կարգելեն կապել կենդանիներին իրենց փոխադրամիջոցներին։