Շնորհիվ իրենց համաշխարհային ճանաչվածության՝ հայտնի ամերիկացի արտիստներ Jay Z-ն և Beyonce-ն զգալի ազդեցություն են թողնում ժամանակակից արվեստի, նորաձևության և նույնիսկ խոհարարության վրա․ Սիդնեյում իր դռներն է բացել բար՝ ոգեշնչված ամուսինների արվեստով։
Նոր հաստատությունը կրում է The Carter անունը, քանի որ աստղային զույգի իսկական ազգանունը հենց Քարթեր է։ Բարը Նյու Յորքի ուրբանիստական ոճի է․ պատերին արտիստների նկարներով գրաֆիտի է, դիզայնում գերակշռում են մոխրագույն երանգները և այնպիսի նյութեր, ինչպիսիք են՝ մուգ փայտն ու բետոնը։
Նույնիսկ ռեստորանի ճաշացանկը նվիրված է ամերիկյան երաժիշտների արվեստինю և՛ ուտեստների, և՛ խմիչքների մեծ մասը կրում են նրանց հայտնի ստեղծագործությունների անունները։