Շատ ճանապարհորդների դուր է գալիս քեմփինգի կոնցեպտը․ գիշեր անցկացնել աստղալից երկնքի ներքո, մաքուր օդ շնչել և քնել բնության ձայների ներքո։ Սակայն ոչ բոլորն են պատրաստ հանգստանալ այդ պայմաններում, հրաժարվել հարմարավետությունից և քնել հատակին։ Շվեյցարիայի այս հյուրանոցի սեփականատերերը գտել են այդ խնդրի լուծումը։
Null Stern Hotel հյուրանոցը, որը գտնվում է Գրիզոն գավառի լեռներում, չունի ոչ պատեր, ոչ պատուհաններ։ Թեև, այն հյուրանոց անվանելն էլ բավականին բարդ է․ միակ համարը իրենից ներկայացնում է հարմարավետ երկտեղանոց մահճակալ, լուսամփոփներ և պահարաններ։ Անձնական սպասավորը կարող է հյուրերին մատուցել սնունդ և խմիչք, ինչպես նաև՝ ուղեկցել մոտակա լոգարանն ու սանհանգույցը, որոնք գտնվում են ննջարանային հատվածից 10 րոպեյվա հեռավորության վրա։
3000 մետր բարձրության վրա բաց երկնքի տակ գտնվող հյուրանոցային համարում մեկ գիշեր բնակությունն արժե 230 եվրո։