Շվեյցարիայում նոր շքեղ շրջագայություններ են սպասվում՝ դիվանագետների ուղեկցությամբ: Բեռնի Globetrotter զբոսաշրջային ընկերությունը իր գիդերի շրջանակը ընդլայնում է դիվանագետների հաշվին: Ճիշտ է՝ նրանք բոլոր արդեն թոշակի են անցել: Արտաքին գործերի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ժան Մարկ Կրևուազեի խոսքերով՝ տնտեսական եկամտի տեսանկյունից այդպիսի տարօրինակ գաղափարի կիրառումից բավականին հաջող համագործակցություն է ստացվել:
Սակայն նա խուսափել է բարձրաձայնել այդպիսի գաղափարից ստացված եկամտի մոտավոր գումարը՝ համարելով դա կոմերցիոն գաղտնիք: «Դիվանագիտության հակառակ կողմը» անվանումը ստացած նախագիծը նախատեսված է 15 հոգանոց զբոսաշրջիկային խմբերի համար դեպի Կուբա, Բիրմա և Քաթար: Գիդը զրույցի ձևով կպատասխանի զբոսաշրջիկներին հետաքրքրող բոլոր հարցերին, իսկ ողջ ինֆորմացիան կլինի մաքսիմալ ակտուալ թե տնտեսական, թե քաղաքական տեսանկյունից: