Null Stern Hotel անունը կրող յուրօրինակ հյուրանոց են բացել երկու եղբայր՝ Ֆրենկ և Պատրիկ Պիկլինովները։
Առաջին open-air հյուրանոցը ունի աստղային կատեգորիա։ Այստեղ բնակությունն արժե 260 դոլար։ Համար կարելի է ամրագրել վաղ գարունից մինչև ուշ աշուն։
Գիշերակացի այս վայրը նախատեսված է մարդկանց բնության հետ միասնության զգացում պարգևելու համար, բայց ավելի հարմարավետ պայմաններում,-հյուրանոցի մասին նշում են հեղինակները։
Ննջասենյակը գտնվում է մարգագետնում և սահմանափակված չէ պատերով։ Բացի այդ, այստեղ չկա զուգարան և լոգասենյակ։ Հյուրերին առաջարկում են նաև սպասավորի ծառայություն, այդ թվում՝ սնունդի և խմիչքների մատակարարում։