Շվեդական խոշորագույն Scandic հյուրանոցային ցանցի աշխատակիցները հատուկ դասընթացներ կանցնեն հյուրանոցի տարածքում մարմնավաճառության դեմ փաստերի հավաքման համար: Շվեդիայում սեքսի գնումը մարդկանց շահագործման պես համարվում է անօրինական` անկախ սեռից: Եթե մարմնավաճառին և հաճախորդին բռնացնեն, ապա պատասխանատվությունը կկրի սեքս ծառայության գնորդը, ինչպես նաև կավատը՝ հասարակաց տան կազմակերպիչը կամ սեփականատերը:
Scandic հյուրանոցների աշխատակիցներին դասընթացների ժամանակ կսովորեցնեն այն նշանները, որոնք կօգնեն հայտնաբերել մարմնավաճատի և հաճախորդի գործարքը հյուրանոցում: Դասընթացների համար պատրաստել են հատուկ տեսանյութեր. գրում է The Local-ը: Բացի դրանից հյուրանոցի անձնակազմը պետք է ուշադիր զննի այցելուներին և մարմնավաճատներ նկատելու դեպքում անմիջապես հաղորդի ոստիկանությանը:
Ըստ վիճակագրության՝ «Սեքսուալ ծառայությունների գնման արգելքի» մասին օրենքի ներդրումով, որը վճարովի սեքսի համար որպես պատիժ նախատեսում է տուգանք և նույնիսկ մինչև վեց ամիս ազատազրկում, Շվեդիայում մոտ 5-7%-ով պակասել են ինչպես մարմնավաճառների թիվը, այնպես էլ՝ նրանց հաճախորդներինը: Այնուամենայնիվ, Ստոկհոլմում ամեն օր 250-300 կին է իր ծառայությունները առաջարկում հայտարարության միջոցով և հաճախորդների հետ հանդիպում հենց հյուրանոցներում: