Շվեդիայում կբացվի ABBA խմբի թանգարան

Հայտնի է Ստոկհոլմում շվեդական հայտնի ABBA խմբի թանգարանի բացման նոր ժամկետը: Յուրգորդեն կղզում տեղակայված թանգարանը առաջին զբոսաշրջիկներին կընդունի 2013 թվականի մայիսի  7-ին: Հիշեցնենք, որ այն բացելու ծրագրեր կային դեռևս 2007 թվականից. այդ ժամանակ ենթադրվում էր, որ թանգարանը կբացվի 2008 թվականին: Սակայն մի շարք խնդիրների պատճառով` և ֆինանսական, և տեխնիկական, այս նախագիծը այն ժամանակ այդպես էլ չիրականացվեց:

Abba-the-museum

Միայն լեգենդար երաժիշտներից թույլտվություն ստանալու համար կազմակերպիչներից պահանջվեց երկու տարի: Այժմ, ինչպես հայտնում է Շվեդիայի մայրաքաղաքի տուրիստական գրասենյակը, թանգարանի բացումը անպայման տեղի կունենա: Առաջինը, ինչ կտեսնեն զբոսաշրջիկները, կլինի Յունաս Օկերլունդի ֆիլմը կինոսրահում մեծ էկրանին: Բացի այդ, այցելուները կարող են իրենց զգալ ABBA  խմբի հինգերորդ անդամ, մեկ բեմի վրա կանգնել խմբի մյուս անդամների հետ, այցելել Polarstudion ձայնագրման ստուդիա, որտեղ ծնվել են ABBA-ի ամենահայտնի երգերը, և փորձել շվեդական աստղերի բեմական հագուստը:

Abba-the-museum

Ձայնային ուղեցույցի օգնությամբ հայտնի խմբի մենակատարները` Ագնետան, Բենին, Բյորն ու Ֆրիդան, այցելուների հետ կկիսվեն իրենց տպավորություններով: Երաժիշտները, ծանոթանալով ցուցահանդեսին և ծրագրին, հավանության են արժանացրել այն` նշելով, որ թանգարանն իրոք արտացոլում է իրենց խումբը 70-80-ական թվականներին:

Abba-the-museum

You might also like