Շվեդիայում բացվել է առաջին ճանապարհը, որը լիցքավորում է էլեկտրոմոբիլը
Ճանապարհով կարելի է անցնել ոտաբոբիկ։
Շվեդիայում բացվել է աշխարհում առաջին էլեկտրաֆիկացված ճանապարհը, որը լիցքավորում է էլեկտրական փոխադրամիջոցների մարտկոցները, որոնք անցնում են նրա վրայով․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով The Guardian-ին։
Մագիստրալը Շվեդիայի մայրաքաղաքը կապում է Ստոկհոլմ-Արլանդա օդանավակայանին։ Ճանապարհի երկարությունը շուրջ երկու կիլոմետր է։
Ճանապարհը բաժանված է 50-մետրանոց հատվածների, որոնք հոսանք են ստանում այն ժամանակ, երբ տրանսպորտային միջոցը գտնվում է դրանց վրա։ Եթե մեքենան կանգնի, հոսանքը կանջատվի։
eRoadArlanda կոնսորցիումի գործադիր տնօրեն Հանս Զելլը պարզաբանում է, որ մակերեսի վրա էլեկտրականություն չկա, այն գտնվում է հինգ-վեց սանտիմետր խորությամբ։ Եթե անգամ ճանապարհի վրա աղաջուր լցնել, մակերեսին էլեկտրաէներգիայի մակարդակը կկազմի մեկ վոլտ։
Նրա խոսքերով՝ Շվեդիայում կա կես միլիոն կիլոմետր ճանապարհ, որից 20 000 կմ-ն ավտոմայրուղի է։ Եթե դրանք էլեկտրաֆիկացվի, բավարար կլինի, քանի որ ավտոմայրուղիների միջև հեռավորությունը 45 կմ-ից ավել չէ, մեքենաները կարող են անցնել այդ ճանապարհը առանց լիցքավորվելու։
Շվեդիայի նպատակն է 2030 թվականին անկախանալ ածխաջրածինային վառելիքից։