Երիտասարդության հարցերով Շվեդիայի ազգային խորհուրդը նույնպես շատ զարմացավ, երբ իր սովորական սոցոլոգիական հարցումների ընթացքում հանկարծակի պարզեց, որ մարմնավաճառությամբ զբաղվող տղամարդկանց քանակը երկրում ավելի շատ է, քան կանայք` 2.1% և 0.8% համապատասխանաբար: Մարմնավաճառների միջին տարիքը 16-25 է: Հասարակագետները դեռևս չեն կարողանում հստակ բացատրություն տալ այս իրավիճակին:
Տեսություններից մեկն այն է, որ «մարմնավաճառների» մեծամասնությունը երիտասարդ համասեռամոլներ են, ովքեր իրենց ավելի հեշտ հասանելի և բաց են պահում, քան աղջիկները, բացի այդ, նրանք ունեն ավելի շատ ազատ ժամանակ: Հարցումների համաձայն` տղամարդ մարմնավաճառների հաճախորդները բնավ տարեց այլասերվածները չեն, ինչպես կարելի էր մտածել: Սեքսի համար վճարելու պատրաստ շվեդի միջին տարիքը (իսկ նրանք երկրում 20%-ից ավել են) 26 տարեկանից ցածր է: