Արդեն այս շաբաթ Շվեդիայում կսկսի գործել Եվրոպայի ամենաարագ փայտե ամերիկյան բլրակը՝ Wildfire։ Ատրակցիոնը նաև կզբաղեցնի պատվավոր երկրորդ հորիզոնականը աշխարհի ամենաբարձր բլրակների հիթ շքերթում․ նրա բարձրությունը կազմում է 57 մետր։ 49 մետր երկարությամբ գրեթե ուղղահայաց զառիթափին վագոնները կզարգացնեն մինչև 113 կմ/ժ արագություն։ Տպավորիչ է, այնպե՞ս չէ։Wildfire-ը տեղ կգտնի ամենամեծ սկանդինավյան կենդանաբանական այգում՝ Wildfire-ում։ Ամերիկյան բլրակի պատրաստման համար հումք է հանդիսացել շվեդական փայտը․ նախագծի հեղինակները փորձել են առավելագույնս օրգանապես հարմարեցնել Wildfire-ը կենդանաբանական այգու լանդշաֆտին։ Բլրակի վրա ծախսվել է շուրջ 12 միլիոն եվրո գումար։