Բրիտանական Էյվոնի Ստրատֆորդ քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցում անցկացվել է Ուիլյամ Շեքսպիրի գերեզմանի ռադիոտեղորոշման հետազոտություն, որի մասին հայտնում է ВВС կորպորացիան․ գրում է Lenta-ն։ Այն նվիրված է եղել մեծ դրամատուրգի մահվան 400-ամյա տարելիցին։
Սքանավորման նպատակն է եղել փնտրել հողի տակ իրեր կամ մարդկանց, ովքեր հուղարկավորված են Շեքսպիրի կողքին։ Պատմական աղբյուրներից հայտնի է, որ դրամատուրգի մարմնի կողքին թաղված են նրա ընտանիքի հինգը անդամները՝ կինը՝ Աննան, դուստր Սյուզաննան, փեսա Ջոն Հոլլը և թոռնուհու առաջին ամուսին Թոմաս Նեշը։
Գիտնականները ձևակերպել են մի քանի վարկածներ։ Դրանցից մեկի համաձայն՝ Շեքսպիրի գերեզմանի տակ թաքնված է ընդարձակ նկուղ, ըստ մյուսի՝ գերեզմանը դատարկ է և Շեքսպիրի մարմինն այնտեղ չէ։ Ուսումնասիրության հեղինակները խոստանում են իրազեկել հանրությանը արդյունքների մասին մի քանի շաբաթ անց։
Շեքսպիրի գերեզմանը, չնայած իր ֆիզիկական հասանելիությանը, երբեք չի բացվել։ Մասնավորապես դրա պատճառը եղել եէ դրամատուրգի տապանաքարի վրա գրված խոսքերը․ «Ընկեր, հանուն Աստծո, մի քանդի մնացորդները, որոնք թողել են այս աշխարհը։ Օրհնված է նա, ով չի քանդի և անիծված նա, ով ձեռք կտա իմ աճյունին»։