Սանկտ Պետերբուրգից մի կույր բնակիչ կազմակերպել է էքսկուրսիաներ քաղաքով փակ աչքերով։ Երկուժամյա երթուղին ներառում է զբոսանք այգում և քաղաքի կենտրոնում, ուղևորություն հասարակական տրանսպորտով, ճանապարհի հատում և այցելություն սրճարան։ Այդ ընթացքում էքսկուրսիայի մասնակիցների աչքերը կապված են․ գրում է Lenta.ru-ն։
«Շոշափելի Պետերբուրգ» նախագծի հեղինակի՝ կույր գիդ Ալեքսեյ Օրլովի խոսքերով՝ քաղաքը բացահայտվում է էքսկուրսիայի մասնակիցների համար անտեսանելի կողմից․ նրանք լսում են նրան, զգում այգու, սուրճի, փողոցների, հասարակական տրանսպորտի բույրը։ Էքսկուրսիաների նպատակն է ոչ միայն սովորեցնել մարդկանց կողմնորոշվել առանց տեսողության օգնության, այլև՝ հնարավորություն տալ պայքարել սեփական վախերի դեմ, մնալ մենակ իրենց հետ և սովորել վստահել շրջապատողներին։ Էքսկուրսիայի արժեքը 1500 ռուբլի է։