Սանկտ Պետերբուրգի հարավում էկզոտիկ կենդանիների կենդանաբանական այգի կբացվի, որտեղ երկու մակարդակով կտեղավորվեն ֆաունայից ավելի քան 50 տեսակներ: Այգու այցելուները կարող են տեսնել գաճաճ գետաձի, գետակինճ, հսկայական կոկորդիլոսներ, աֆրիկյան մրջնակեր, զանազան կապիկներ, թռչուններ, ընձառյուծ և այլ վայրի կատուներ:
Գիշերային կենդանիները կմնան առանձին մոթ սրահում: Ինչպես հայտնում է «Կոմերսանտը»` 2.6 հազար քառակուսի մետր տարածք ունեցող էկզոտիկ կենդանիների գազանանոցը կտեղավորվի «Ռիո» առևտրի կենտրոնի մեջտեղում: Նախագծի արժեքը կազմում է 60-80 միլիոն ռուբլի:
Սպասվում է, որ ցուցանմուշները կգրավեն տարեկան 2.5-ից 3 միլիոն մարդկանց: Համալիրի մակերեսը թույլ կտա ընդունել մեկ ժամում մինչև հազար հոգու: Կենդանաբանական այգու բացումը նախատեսվում է 2014 թվականի առաջին կեսին: