Սանկտ Պետերբուրգի կենտրոնում հայտնվել է նոր տեսարժան վայր` հայելային լաբիրինթոս: Լաբիրինթոսի արահետների երկարությունը 586 մետր է, ինչը թույլ է տալիս այն համարել աշխարհի ամենամեծ լաբիրինթոսներից մեկը:
«Երկիր Լաբիրինթոս» համալիրը գտնվում է Նևսկի պողոտայի շենքերից մեկի նկուղում: Ինչպես հաղորդում է The Village-ը` բացի հայելայինից, այստեղ կա նաև կախված ժապավենների լաբիրինթոս, որի ստեղծման համար օգտագործվել է 34 հազար մետր նյութ:
Այցելուները, շարժվելով լաբիրինթոսում, պետք է բացեն ճանապարհին հանդիպած արկղերը և սնդուկները, որոնք լի են գանձերով կամ խորհուրդներով: Համալիրի տոմսի արժեքը 350 ռուբլի է: Մինչև 4 տարեկան երեխաների մուտքը անվճար է: