Սանկտ Պետերբուրգում տեղադրվել է հուշարձան` ի պատիվ Apple կոորպորացիայի հիմնադիր Սթիվ Ջոբսի: Այն իրենից ներկայացնում է iPhone-ի պատճենը` մարդկային հասակով: Հուշարձանը գտնվում է Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական ինստիտուտի տեխնոպարկի բակում:
Ճակատային մասում տեղադրված է սենսորային էկրան, որտեղ ներկայացված է Apple-ի հիմադրի կենսագրությունը, ցուցադրվում են լուսանկարներ և տեսանյութեր նրա մասին: Հետևի հատվածում կա QR-կոդ, որով բջջային հեռախոսների օգնությամբ օգտվողները կարող են մուտք գործել կայք` նվիրված Սթիվ Ջոբսին: Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նորությունները»` հուշարձանը ձևավորված է iPhone 4-ի տեսքով ` վերջին հեռախոսի, որի ստեղծմանը անմիջականորեն մասնակցել է Ջոբսը: