Վերջին ժամանակներում Իսպանիայի հարյուրավոր սրճարաններում հայտնվել է սուրճի նոր տեսակ: Դժվարին պայմաններում հայտնվելու կամ գրպանում առանց գումարի օտար երկրում մոլորվելու դեպքում առաջարկվում է «բարեգործական» կամ կանխավճարային սուրճ («café pendiente», «café pagado»): «Բարեգործական» սուրճի ավանդույթին մարդկությունը պարտական է Նեապոլի բնակիչներին, ովքեր, լինելով ինքնագոհ տրամադրությամբ, XX դարի սկզբին սկսել են պատվիրել երկու բաժակ սուրճ. մեկը` իրենց համար, մյուսը` նրան, ով կգա սրճարան առանց որևէ գումարի. հայտնում է Еuromag-ը: Հարազատներին քիչ թե շատ օգնելու այս ճանապարհը մեծ համբավ ունեցավ, իսկ այժմ «բարեգործական» սուրճը ավելի հաճախ է հանդիպում աշխարհի տարբեր սրճարաններում և բարերում. գրում է Espanarusa-ն: