Իսպանական Կատալոնիայում պատրաստվում են նոր զբոսաշրջային էքսկուրսիայի երկաթուղիով: Զբոսաշրջային գնացքները մեծ համբավ ունեն աշխարհի տարբեր երկրներում և Իսպանիան բացառություն չէ: Զբոսաշրջային El Tren dels Llacs գնացքը այս տարի կբացի իր չորրորդ շրջանը:
Այդ գնացքով հնարավոր կլինի զբոսանք կատարել ապրիլի 7-ից մինչև սեպտեմբեր ամիսը: Երթուղին անցնելու է Լեիդեից (Lleida) մինչև Պոբլա դե Սեգուր (La Pobla de Segur) քաղաքը` Տալարն (Panatano de Talarn) ջրամբարի ափին: Ուղևորության տևողությունը կազմում է մոտավորապես երկու ժամ: Մեկ երթուղու տոմսի արժեքը կազմում է 6.2 եվրո:
Բացի դրանից զբոսաշրջիկներին կառաջարկվի մեկօրյա և եռօրյա էքսկուրսիաներ, որոնց արժեքը 25-ից 398 եվրո է կազմում: Մյուս շրջանում` Անդալուզիայում, վեցամյա դադարից հետո նույնպես կվերսկսվի Al Andalus զբոսաշրջային գնացքի աշխատանքները: Առաջին ուղևորությունը կմեկնարկվի մայիսի 6 -ին. հայտնում է BuenaEspana-ն: