Հոկտեմբերի 31 -ից նոյեմբերի 3-ը Մոնկուրտեի քաղաքապետարանում, որը գտնվում է Կորդովա նահանգի հարավում, կանցկացվի Mundamortis փառատոն՝ նվիրված մահվան թեմային: Այս փառատոնի նպատակն է վերականգնել Սրբերի օրվա հետ կապված ավանդույթը, ինչպես նաև՝ գովազդել Եվրոպական գերեզմանոցներով նոր անսովոր զբոսաշրջային երթուղին: Փառատոնի կազմակերպիչները գերեզմանատները դիտարկում են՝ որպես մարդկության մշակութային ժառանգություն, որը անհրաժեշտ է պաշտպանել և պահպանել:
Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն գիշերային էքսկուրսիաներ դեպի տեղական գերեզմանոցները, որոնք Եվրոպայի գերեզմանատների երթուղու (Ruta Europea de Cementerios Singulares) մասն են կազմում, սեխից ավանդական լուսամփոփների պատրաստման վարպետության դասեր, ինչպես նաև՝ շիլայի պատրաստման մրցույթ, որին կհաջորդի համտեսումը: Այդ օրերին կանցկացվեն բոլոր հնարավոր համաժողովները՝ նվիրված մահվան մասին պատկերացումներին, կինոցուցադրությւոններ, համերգներ և թատերական ներկայացումներ:
Somnus de Almedinilla թատերական խումբը կներկայացնի «Հուղարկավորության հռոմեական արարողակարգն ու հյուրասիրությունը» ներկայացումը, որտեղ պատկերված է Հռոմի քաղաքացու հուղարկավորությունը: Սան ռաֆայել գերեզմանոցում կարելի է տեսնել յուրօրինակ հուշարձան՝ հռոմեական ստորգետնյա ջրամբար (Las Cisternas Romanas), որը 2 000 տարեկան է: