Կանտաբրիա շրջանը առաջինն է Իսպանիայում, որտեղ կանցկացվի ջինի և տոնիկի զբոսուղի (La I Ruta del Gin Tonic): 2013 թվականի մայիսի 17-ից մինչև հունիսի 16-ը մարզի տարբեր բնակավայրերում կանցկացվեն համտեսման երեկոներ, որտեղ հնարավոր կլինի փորձել հանրահայտ Beefeater, Bombay, Seagram’s, Nordés, Bayswater, London nº3, Schweppes և IndiС արտադրողների արտադրանքները:
Զբոսաշրջիկները կտեղեկանան ջինի արտադրության մասին, կսովորեն տարբերել այդ խմիչքում առկա ինքնատիպ համային համադրությունը, որտեղ ավելացնում են թեյ, հիլ, դափնու տերև, գիհի, խաղողի բուրավետ սառույց, զաֆրան, ցիտրուսային բույսեր, շալֆե, վարդագույն պղպեղ, կիտրոն և շատ այլ համեմունքներ: Զբոսուղին կհավանեն նաև գիշերային կյանքի սիրահարները, քանի որ նախատեսվում է այցելել մի քանի ակումբներ և բարեր, ինչպես նաև՝ մասնակցություն լավագույն ջինի և տոնիկի պատրաստման մրցույթին. հայտնում է BuenaEspana:
Զբոսուղու մասին կարելի է տեղեկանալ Կանտաբրաիի ցանկացած տուրիստական ընկերությունից, բացի այդ էքսկուրիսայի կազմակերպիչները մշտապես այդ մասին կհրապարակեն Twitter-ում: Կանտաբրիան գտնվում է Իսպանիայի հյուսիսում, սահմանակից է Բասկերի երկրին, հարավից՝ Կաստիլիային և Լեոնին, արևմուտքից` Աստուրիային: Կանտաբրիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Սանտանդերն է: Այդ շրջանը հագեցած է պալեոլիթի դարաշրջանի հնագիտական հուշաևձաններով. այստեղ պահպանվել են բազմաթիվ հնագույն քարանձավներ սեպագրերով: