Անդալուզիայի հյուրերին առաջարկում են տարօրինակ էքսկուրսիա. իր դռներն է զբոսաշրջիկների առջև բացում Ռիոֆրիո փոքրիկ քաղաքում (Ավիլայից 14 կմ հյուսիս-արևմուտք) գտնվող Caviar de Riofrío ձկնկիթների արտադրությամբ զբաղվող ընկերությունը: Ռիոֆրիոն (Riofrío) բնակեցված և ինքնավար համայնք է Կաստիլիայի և Լեոնի ինքնավար մարզում: Տեղական ընկերությունը մշակել է երեք «ձկնկիթային տուր»: Դրանցից առաջինը իր մեջ ներառում է ձկնկիթների համտեսում:
Երկրորդ տուրի մասնակիցները նաև կարող են կրել հատուկ հագուստ, ընտրեն էգ թառափ և նրան հանգստացնող և քնեցնող մերսում անել, որից հետո ձկանը ենթարկում են ուլտրաձայնային հետազոտության: Էքսկուրիսայի ամենահագեցած տարբերակը իր մեջ ներառում է բոլոր վերոնշյալները, ինչպես նաև ինքնուրույն ձկնկիթի պատրաստումը:
Ընկերությունը հաճախորդին հավաստագիր կտրամադրի, որը կվկայի մթերքի պատրաստման մասին և թույլ կտա ձկնկիթի տեղափոխումը աշխարհի շատ երկրներով՝ այդ կերպ ապահովելով միջազգային բոլոր չափնիշները. հայտնում է BuenaEspana-ն: Բացի էքսկուրսիոն գոտուց ՝ ընկերությունում կպատրաստվեն հատուկ սրահներ, խանութներ, բարեր, համտեսման վայրեր և հանդերձարաններ: Ուղղությունների բոլոր մասնակիցներին կուղեկցի արտադրամասի տեխնիկական սպասարկման անձնակազմը, և անհրաժեշտության դեպքում, անգլերենի թարգմանիչ: