Մալագա քաղաքը հայտնի է դարձել Իսպանիայում իր ամենամեծ փողոցային նկարով: Ակրիլային ներկերով և էմալով նկարված նկարի չափը մոտավորապես 1000 քառակուսի մետր է, և այն զբաղեցնում է քաղաքի կենտրոնի բազմահարկ շենքերի արտաքին պատերը: Նկարը կոչվում է «Ձկան օր», որի հեղինակը Խոսե Ֆերնանդես Ռիոսն է:
Նկարը Կոստա դել Սոլի քաղաքապետարանին արժեցել է 11000 եվրո: Նկարում պատկերված է ձկնորս, որը որսացել է խոշոր ձկանը: Ռիոսը նկարի վրա աշխատել է մոտավորապես երեք շաբաթ: 2012 թվականի սեպտեմբերից Էստեպոնեյում կա հսկայական պուրակ` լի փողոցային նկարներով. հիշեցնում է Espanarusa-ն: Այժմ ընթանում է ևս մեկ հիանալի նկարի նախապատրաստական աշխատանքներ, որը կզբաղեցի չորս ուղղահայաց պատ: Նկարը նկարելու են Մալագայի կալանավորները և կամավորականները. հայտնում է Еuromag-ը: