Իսպանական Félix Rodríguez de la Fuente հիմնադրամը Վալենսիայի նահանգային խորհրդի հետ համատեղ պատրաստել է նախագիծ` ուղղված անտառների պահպանությանը: Նախաձեռնությունը կապված է նրա հետ, որ վերջին հարյուրամյակում երկրում վերացվել է յուրօրինակ ծառերի 80%-ը:
«Կարևոր ծառեր կյանքի համար» (Grandes árboles para la vida) նախագծի շրջանակներում կանցկացվի մի շարք միջոցառումներ, որոնք կպատմեն բնակչությանը այդ կարևոր բնական օբյեկտների կարևորության մասին: Բացի այդ, կազմակերպիչնրը կպատրաստեն շարժական ցուցահանդեսներ, որոնք կներկայացվեն Իսպանիայի խոշոր քաղաքներում: Սմարթֆոնների համար կմշակվի հատուկ ծրագիր: Նախատեսված են մի շարք այլ միջոցառումներ: Յուրահատուկ ծառերի շարքում են կաղնին, գեղձին, գիհը և այլն. դրանք դանդաղ են աճում. գրում է BuenaEspana-ն: