Իսպանիայում կբացվի Մետաքսի թանգարան

2015 թվականի գարնանը Վալենսիայում կսկսի գործել Մետաքսի թանգարանը:Այն կգտնվի Մոնկադա քաղաքում՝ նահանգի ադմինիստրացիոն կենտրոնից 14 կմ հեռավորության վրա: Տեղական վարչակազմը, նշելով, որ լողափի բացակայության դեպքում զբոսաշրջիկներին գրավելը այնքան էլ հեշտ չէ, հույս ունեն հետաքրքրել ճանապարհորդներին նոր էքսկուրսիոն օբյեկտով:

Museu de la Seda Moncada

Մոնկադայի պատմությունը մշտապես սերտ կապ է ունեցել մետաքսի հետ: Շատ դարեր առաջ բնակիչները իրենց տանիքներում աճեցրել են շերամի որդեր: Այնուհետև այստեղ հյատնվել է Garin ֆաբրիկան: Հետագայում տարածաշրջանի օրենսդրության անկատարության և ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով գործարանը դադարել է գործել: Իսկ այժմ հնարավորություն է ստեղծվել վերածել այն Մոնկադայի Մետաքսի թանգարանի (Museu de la Seda Moncada). հայտնում է Noticia.ru:

Museu de la Seda Moncada

Ներկայումս ավարտվում է գործարանի շենքի վերանորոգումը, որը գտնվում է Carrer Ramón de Villarroya nº1, 46113 Moncada հասցեում: Առաջին հյուրերին թանգարանը կընդունի 2015 թվականի մայիսից ոչ ուշ: Ցուցահանդեսը կներառի 3 հազար  նմուշ: Դրանք կլինեն մետաքսե արտադրանք, գործիքներ, գրքեր, նկարներ, հին կարի մեքենաներ և փաստաթղթեր: