Սուրբ ծնունդի և Սուրբծննդյան տիկնիկարկղերի խոշոր թանգարան է կրկին բացվել Իսպանիայի հարավում գտնվող Մոլինա (Mollina) քաղաքում։ Ամեն տարի թանգարանի ցուցանմուշները հասանելի են դառնում այցելուներին Սուրբ ծննդյան և ամանորյա տոների ընթացքում։
5 հազար քառակուսի մետր մակերեսով տարածքում տեղ են գտել Սուբ Ծնունդի թեմայով 60 ինստալյացիա, որոնց պատրաստման համար օգտագործվել է ավելի քան հազար մարդու և կենդանու կերպար։ Թանգարանում ներկայացված տեսարաններում կարելի է տեսնել ինչպես ավանդական սուրբծննդյան տիկնիկարկղեր, այնպես էլ՝ ժամանակակից մոտեցումներ։
Թանգարանը բաց կլինի մինչև 2018 թվականի հունվարի 5-ը։ Տոմսի արժեքը 6 եվրո է։
Մոլինա քաղաքը գտնվում է Մալագայից 60 կիլոմետր հյուսիս և Սևիլիայից 110 կիլոմետր արևելք։