Իսպանական խոհանոցի կարևորագույն աշնանային մթերքներից մեկն էլ սունկն է համարվում: Կաստիլիայի և Լեոնի ինքնավար մարզում, ի պատիվ դրա, անցկացվում է սնկով ուտեստների շաբաթ՝ «տապաս» (Semana de la tapa micológica): Հոկտեմբերի 19-ից 27-ը արդեն վեցերորդ անգամ փառատոնը կանցկացվի Իսպանիայի հյուսիսում գտնվող Սորիա (Soria) նահանգի համանուն փոքրիկ քաղաքում:
Տեղի անտառներից հնարավոր է գտնել սնկի տարբեր տեսակներ, որոնցից 50-ը համարվում են ուտելու. հայտնում է BuenaEspana-ն: Այս տարվա նորարարությունը կդառնա աղանդերը՝ պատրաստված սնկով: Տեղի խոհարարները կներկայացնեն իրենց տարօրինակ տարբերակները՝ Ferrero կոնֆետի, քաղցր տոստերի, դոնդողների և այլ քաղցրավենիքների հետ համադրությամբ: Հյուրերին կառաջարկվի ավելի շատ սնկով ավանդական ուտեստներ:
Այդ փոքրիկ խոհարարական գլուխգործոցները փորձելը կարժենա 1.5 եվրո (կամ 2.5 եվրո, ներառյալ՝ մեկ գավաթ գարեջուրը). նախաձեռնությանը միացել են քաղաքի 47 բար և ռեստորան: Փառատոնի շրջանակներում կընտրվեն «Լավագույն սնկով նախուտեստ» և «Լավագույն միջերկրածովյան սնկով նախուտեստ», ինչպես նաև՝ լավագույն ծառայությունով ռեստորան: Ավագ-խոհարարները կպատրաստեն խորտիկներ, մսով և ձկով ուտեստներ, աղանդեր և անգամ սուրճ. բոլորի մեջ կօգտագործվի սունկ: