Մադրիդյան խոշոր երկաթուղային Ատոչա կայարանում (Estacion de Atocha) ապրիլի սկզբից տեղադրվել են անվճար պարկուճներ սիեստայի ժամանակ հանգստանալու համար։ Այդ մասին գրում է Europa Press պորտալը։
Սիեստայի համար պարկուճային հյուրանոց ստեղծելու գաղափարը պատկանում է Hotels.com ամրագրման ծառայությանը, որը Salva la Siesta անունը կրող ակցիայի հեղինակն է, ինչը թարգմանաբար նշանակում է «փրկել սիեստան»։ Գաղափարն այն է, որ վերականգնվի հետճաշյա հանգիստը, որն այս պահին Իսպանիայում կորցրել է նախկին արդիականությունը։ Նրանք նախատեսում են առաջիկա երեք ամիսներին նման պարկուճներ տեղադրել Մադրիդի մյուս հասարակական վայրերում։
Համաձայն վերջին հարցումներին՝ իսպանացիների 92%-ը կարծում է, որ սիեստան իսկապես ազգային ավանդույթ է։ Ընդ որում, հարցման մասնակիցների կեսը նշում է, որ հետճաշյա ընդմիջման համար իրենց ժամանակը չի բավականացնում։ Շուրջ 80%-ը հայտարարել է, որ պատրաստ է պահել սիեստան, եթե իրենց աշխատավայրերին մոտ տարածքներում քնելու տեղեր լինեն։ Իսպանիայում սիեստան տևում է 13:00-ից 17:00-ն։