Իսպանիայի Պենիսկոլի քաղաքապետարանը (Կաստելիոն նահանգ) առաջարկում է զբոսաշրջիկներին էքսկուրսիա-երթուղիներ «Գահերի խաղը» սերիալի վեցերորդ սեզոնի նկարահանման վայրերով։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Periodista Digital-ի հաղորդագրությանը։
JP Media ընկերության ուսումնասիրության համաձայն, որին հղում է կատարում պարբերականը, Պենիսկոլում սերիալի նկարահանման մասին լուրերը մեծ ազդեցություն են ունեցել տարածաշրջանի զբոսաշրջային վարկանիշի վրա։ Վերլուծաբանները հայտարարել են, որ նման գովազդային արշավը կարելի է գնահատել միլիարդ դոլարով։ Նրանց տվյալներով՝ սերիալի նկարահանման մասին լուրերում քաղաքի անունը ԶԼՄ-ներում նշվել է շուրջ 5 հազար անգամ։ Դրանից 4,4 հազարը հայտնվել է թվային ԶԼՄ-ներում։
Նշվում է, որ Պենիսկոլում սերիալի նկարահանման ընթացքում, որտեղ ապրում է ութ հազար մարդուց քիչ ավել, զբոսաշրջիկներին առաջարկվել է շուրջ 500 բնակության օբյեկտ։
Սա առաջին անգամ չէ, որ «Գահերի խաղի» նկարահանումները դրական են ազդում տարածաշրջանի տուրիզմի զարգացման վրա։ Նկարահանումներից դրական էֆեկտ են ստացել իսպանական Անդալուզիան, խորվաթական Դուբրովնիկը և Հյուսիսային Իռլանդիան։ Օրինակ, 2014 թվականին Բելֆաստը մասնագիտացած էքսկուրսիաներով վաստակել է ավելի քան 8,5 միլիոն ֆունտ ստերլինգ (12,5 միլիոն դոլար)։
Պենիսկոլան հայտնի է XIV դարում կառուցված ամրոցով։ Զբոսաշրջիկները սիրում են հանգստանալ ամրոցին կից լողափում։ Սերիալի նոր սեզոնը մեկնարկել է HBO հեռուստաալիքով ապրիլի 24-ին։