Հաջորդ տարվա սկզբին զբոսաշրջիկների համար հասանելի կլինի աշխարհի ամենավտանգավոր արահետը: El Caminito Del Rey անունը կրող արահետը արդեն հարյուր տարեկան է: Այն կառուցել են 1905 թվականին՝ որպես օժանդակ ճանապարհ պատնեշը կառուցողներին:
Երբ պատնեշը կառուցել են, այս ճանապարհով բացման արարողությանը անցել է Իսպանիայի թագավորը, որից հետո էլ այն անվանել են Թագավորի ճանապարհ: Կարծիք կա, որ այն ամենավտանգավոր ճանապարհն է աշխարհում: Արահետի երկարությունը 3 կմ է, լայնությունը՝ 1 մետր: Վերջին տարիներին Թագավորի ճանապարհը անմխիթար վիճակում էր, այդ պատճառով որոշում է կայացվել այն փակել զբոսաշրջիկների համար:
Եվ ահա արդեն հաջորդ տարվա սկզբին լայնածավալ վերանորոգումից հետո Caminito del Rey-ը կբացեն սուր զգացողությունների սիրահարների առջև: Ընդ որում, առաջին երեք ամիսների ընթացքում արահետը բոլոր ցանկացողների համար բաց կլինի անվճար: Այնուհետև մուտքը կլինի վճարովի, վերջնական արժեքը դեռ հայտնի չէ: Սակայն կա մի «բայց». զբոսաշրջիկների թիվը, որոնց կթողնեն արահետի վրա, կլինի սահմանափակ: