Իսպանիայում բացվել է գարեջրային սպա համալիր

Իսպանիայի տարածքում առաջին գարեջրային սպա համալիրը բացվել է Գրանադայում։ Beer Spa Granada-ն, գարեջրային մերսումից և վաննաներից բացի, առաջարկում է  ստանդարտ «գեղեցկության պրոցեդուրաների» լայն ընտրանի՝ ի տարբերություն Գերմանիայի և Չեխիայի գարեջրային սպա կենտրոնների։

Beer Spa Granada, Իսպանիա

Ինչպես հայտնում է «Իսպանիան ռուսերեն» պորտալը՝  սպա կենտրոնում պրոցեդուրաների համար օգտագործված գարեջուրը ըմպելի չէ, բայց շատ օգտակար է մաշկի համար։ Նրա հատուկ բաղադրությունը պայքարում է թեփերի դեմ, նպաստում բջիջների վերակագնմանը և մաքրում օրգանիզմը։

Beer Spa Granada-ն, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, արդեն դարձել է զբոսաշրջիկներին գրավող վայր։ Համալիրի ծառայությունների արժեքը տատանվում է  45-ից 200 եվրոյի սահմանում։

You might also like