Իսպանիայի ինքնավար Արագոն նահանգի մայրաքաղաք Սարագոսայում գոյություն ունի տուր, որը թույլ է տալիս այցելել 12 տարբեր շոկոլադագործների, փորձել հինգ տեսակի շոկոլադներ՝ չոր, հեղուկ և սառեցված ձևերով, ինչպես նաև ուղևորվել էքսկուրսիայի վայրից քիչ հեռու գտնվող Monasterio de Piedra հնագույն մենաստան, որտեղ կմասնակցեք յուրահատուկ համտեսմանը: Համարվում է, որ հենց այդ մենաստանում է առաջին անգամ 1520 թվականին պատրաստվել մեքսիկական կակաոյի հիմքի վրա Եվրոպայի առաջին շոկոլադը: Իսկ ճանաչողական ChocoTour երթուղին թույլ կտա համտեսել համեղ շոկոլադ և ծանոթանալ Արագոնայի մայրաքաղաքին, որը իր մեծությամբ հինգերորդն է Իսպանիայում, և նրա կարևորագույն տեսարժան վայրերին. հայտնում է BuenaEspana-ն: Այդ էքսկուրսիոն ծրագրին մասնակցռելու համար նախատեսված Chocopass տոմսերը այժմ արժեն 9 եվրո: Դա զեղչված գինն է, նախկինում տուրը արժեր 13 եվրո: