Իսպանիայի Կատալոնիան առաջարկում է զբոսաշրջիկներին անցկացնել ուղղաթիռով շրջագայություն և հիանալ նրա բնապատկերներով թռչունի թռիչքի բարձրությունից: Էքսկուրսիաների շարքը մշակվել է BG Helicopters և Mila Events տեղական ընկերությունների կողմից և ուղղված է զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են փորձել նոր և բացառիկ մի բան: Դրա համար ստեղծվել են մի քանի հրապարակներ, որտեղից մեկնարկում են թռիչքները:
Օդանավակայանը, որը տեղակայված է Լա Ռոկա դել Վալեսում (La Roca del Vallès, Բարսելոնից 24 կիլոմետր դեպի հյուսիս), արդեն գործում է: Շուտով կգործարկվեն ևս երկու հրապարակ՝ Լա Մոլինա և Սալոու: Թռիչքները կիրրականացվեն Robinson R44 ուղղաթիռներով, որը նաատեսված է երեք ուղևորների և օդաչուի համար, և Eurocopter Ecureil B3 ուղղաթիռով, որը կարող է տեղափել վեց մարդու՝ ներառյալ օդաչուն: Զբոսանքը տևում է 10-12 րոպե, արժեքը մեկ հոգու համար 80-90 եվրո է. գրում է BuenaEspana-ն: Տուրերի մասին տեղեկատվությունը կարելի է ստանալ BG Helicopters-ի կայքից: