Իսպանական Լա-Ռիոխա մարզի տուրիզմի բաժինը գործարկել է Vinobus զբոսաշրջային ավտոբուսը, որը կշրջի երթուղիներով և կծանոթացնի զբոսաշրջիկներին տարածաշրջանի գինեգործությանն ու խոհանոցին: Ծրագիրը կազմակերպվում է ութերորդ անգամ անընդմեջ: Այս տարի զբոսաշրջիկներին կառաջարվի երկու երթուղի. մեկը կներառի Լոգրոնո շրջանի գինու մառանները, մյուսը՝ Ռիոխա-Ալտայինը: Ավտոբուսը կգործի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին՝ հանգստյան օրերին: Երթուղիները նախատեսված են այնպես, որ հնարավոր լինի համադրել այդ շրջանի գինեգործությունն ու խոհարարությունը: Զբոսանքի ավարտին յուրաքանչյուր մառան հրավիրում է համտեսելու իր արտադրանքը: Շրջագայությունները անցկացվում են շաբաթ օրերին: Գրանցվելու համար անհրաժեշտ է ժամը 9:50-ին այցելել Լա-Ռիոխայի և Լոգրոնոյի կառավարության զբոսաշրջության գրասենյակ և գնել տոմս: Այն արժե 18 եվրո: Էքսկուրսիաները կանցկացվեն մինչև հոկտեմբերի 27-ը. գրում է BuenaEspana-ն: