Իսպանիայում ստեղծել են գարեջրի պաղպաղակ

Իսպանացի խոհարարները պատրաստել են գարեջրի պաղպաղակ, որը ստացել է  Enigma Origen անվանումը։ Այդ մասին հայտնում է  «Իսպանիան՝ ռուսերեն» պորտալը։

Աղանդերը ներկայացվել է  El Salón de Gourmets խոհարարական ցուցահանդեսին, որն անցկացվել է Մադրիդում ապրիլի 24-ից  27-ին։ Այն ստեղծել է Cervezas Enigma փոքրիկ գարեջրագործարանի և AcaramHelados պաղպաղակ արտադրող ընկերության ներկայացուցիչներից բաղկացած խումբը։

Նշվում է, որ աղանդերը պատրաստվում է բացառապես բնական հումքից՝ առանց հավելումների և կոնսերվանտների։  Պաղպաղակն ունի վառ սաթի գույն և շոկոլադի, սուրճի ու կարամելի համային նրբերանգ, որը հատուկ է Cervezas Enigma ընկերության արտադրած գարեջրին։ Նշվում է նաև, որ  աղանդերն ունի գայլուկի և ածիկի համ։

Հետագայում այս գարեջրային պաղպաղակից կարելի է պատվիրել Իսպանիայի բարձրակարգ ռեստորաններում։

You might also like