Առաջին անգամ տիեզերք են բաց թողել շաուրմա․ վիդեո

Միջերկրածովյան խոհանոցով շվեյցարական սրճարանների ցանցի աշխատակիցները նշել են իրենց նոր ռեստորանի բացումը՝ Երկիր մոլորակից   բաց թողնելով շաուրմա օդերևութաբանական զոնդի օգնությամբ։

Երկինք է ուղարկվել քյուֆտայով շաուրմա, որը  Ցյուրիխում գտնվող AYVERDI’S ցանցի ֆիրմային ուտեստն է։ Շաուրմա բաց թողնելու միտքը ծագել է ցանցի աշխատակիցների գլխում այն պատճառով, որ Վիդիկոն քաղաքում գտնվող  իրենց նոր սրճարանի շենքը տեսքով նման է հրթիռի․ հայտնում է Catersnews.com-ը։

Ուտեստը բարձրացել է գրեթե 37 կիլոմետր բարձրության վրա։ Զոնդին ամրացված տեսախցիկի օգնությամբ հաջողվել է նկարահանել ինչպես շաուրման, որը թռիչքի ընթացվքում հասցրել է  սառչել, այնպես էլ՝  շրջակայքի գրավիչ տեսարանը։

Երկու ժամ անց շաուրման զոնդի հետ ընկել է Երկիր՝ խառնվելով ծառերի ճյուղերին։

You might also like