«Կրուգեր» ազգային այգում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) սպիտակ ռնգեղջյուրը հարձակվել է գերմանուհի զբոսաշրջիկի վրա՝ պատճառելով մի շարք լուրջ վնասվածքներ: Պատահարը տեղի է ունեցել օրեր առաջ. զբոսաշրջիկների խումբը գիդի ուղեկցությամբ շրջել է այգով, երբ զբոսաշրջիկներից վտանգավոր հեռավորության վրա հայտնվել են երկու ռնգեղջյուր: Այգու ներկայացուցիչները փորձել են քշել կենդանիներին, իսկ զբոսաշրջիկները թաքնվել են մի մեծ քարի հետևում. հայտնում է Independent Online-ը: Բայց ռնգեղջյուրներից մեկը նետվել է քարի ուղղությամբ և հարձակվել զբոսաշրջիկի վրա:
Էքսկուրսավարները ստիպված են եղել մի քանի անգամ օդ կրակել, որից հետո միայն կենդանիները վախեցել են և հետ քաշվել: Այնուամենայնիվ, կնոջն անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն: Բժիշկները ախտորոշել են կողոսկրերի կոտրվածք, վնասվածքներ և արյունահոսության: Ներկայումս կինը գտնվում է հիվանդանոցում: «Կրուգեր» ազգային այգում վերջին օրերին տեղի են ունեցել մի քանի միջադեպեր: Հենց նույն օրը փիղը հարձակվել է զբոսաշրջիկներով լի մեքենայի վրա, վիրավորվել է ուղևորներից մեկի ծունկը: Դրանից քիչ առաջ էլ զբոսաշրջիկներից մեկը իրեն վատ է զգացել: Ներկաները փորձել են առաջին օգնություն ցույց տալ և բժիշկներ են կանչել, բայց զբոսաշրջիկը մահացել է մինչև նրանց գալը. ինչպես հետո պարզվել է՝ սրտի կաթվածից: