Հարավային Աֆրիկայում զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ տեղական «Արքայազն Հարրիին», ճիշտ է նա ընդամենը մեկ ամսեկան գետաձի է: «Կանգո ուայլդլայֆ ռենչ» գյուղատնտեսական արգելոցում այս փոքրկիի ծնունդը դարձել է իսկական սենսացիա: բանն այն է, որ այս գաճաճ գետաձիները, որոնց հայրենիքն է համարվում Արևմտյան Աֆրիկան, ամբողջ աշխարհում հաշվվում են ոչ ավել, քան 3 հազար, իսկ նրանց, որոնք ծնվել են ոչ թե վայրի բնության մեջ, այլ փակ միջավայրում, առհասարակ կարելի է մատների վրա հաշվել: Գաճաճ գետաձիու քաշը հասնում է 250 կիլոգրամի, թեև այն ծնվում է 4-5 կգ:
Այս «փոքրիկը» արդեն իսկ հանդիպել է ճակատագրական մարտահրավերների. նրա մայրը հրաժարվել է կերակրել փոքրիկին և որդեգրողները ստիպված են գտնել մոր կաթի համարժեք փոխարինող տարբերակ: Իսկ հիմա էլ նա այցելուների պակաս չունի: Նրան լողացնումեն օրը երեք անգամ: