Բուլղարիայի մայրաքաղաքում բացվել է թանգարան, որը կարող է հետաքրքրել ցանկացած երեխայի՝ անկախ նրա նախասիրություններից։ Նրա տարածքում երիտասարդ այցելուներին հասանելի է 130 խաղ 12 մշտական ցուցահանդեսների շրջանակներում կենսաբանության, աստղագիտության, ճարտարապետության, հնէաբանության և հնագիտության թեմաներով։
«Մուզեյկոյի» բացման արարողությունը, որի ստեղծման վրա աշխատել է գիտնականների, դիզայներների և մանկավարժների մի մեծ խումբ, տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին։ Թանգարանի երեք հարկերում, որոնք նվիրված են անցյալին, ներկային և ապագային, գտնվում են հիմնական ցուցանմուշները, պլանետարիումը և ամենափոքրիկների համար նախատեսված դահլիճը, ովքեր չեն կարող լինել թանգարանում առանց ծնողների։
Թանգարանի դռները բաց են ամեն օր տեղական ժամանակով 10:00-ից 18:00-ին։ Տոմսերի արժեքը կազմում է 2 եվրո մինչև 4 տարեկանների համար, 4 եվրո՝ բարձր տարիքի երեխաների համար, 6 եվրո՝ մեծահասակների համար։