Սոցիալական ցանցերում կոչ են անում արգելել գեր տղամարդկանց նեղ լողազգեստ կրել
Մահմեդականները, ի պատասխան բուրկինիի արգելքի, կոչ են անում արգելել նաև կիսամերկ և գեր մարդկանց մուտքը լողափ։
Մերձավոր Արևելքից Եվրոպա մեկնած զբոսաշրջիկների աննախադեպ մեծ հոսքով պայմանավորված՝ Ֆրանսիայի ափամերձ քաղաքների իշխանությունները փորձում են պայքարել լողափերում մարդկանց հագուկապի դեմ։ Որոշ ժամանակ առաջ Լազուրե ափի մի շարք գլամուր առողջարաններ, ինչպիսիք են՝ Կանն ու Նիսը, բառացիորեն պատերազմ էին հայտարարել մահմեդականների լողազգեստին՝ բուրկինիին։
Պարզ չէ, թե ինչու ֆրանսիական ոստիկանությունը չէր թողնում լողալ մահմեդականների լողազգեստներով, որոնք գրեթե ամբողջությամբ ծածկում են մարմինը, բայց այս միջադեպը քննարկումների մեծ ալիք բարձրացրեց համացանցում։ Մարդիկ չէին հասկանում, թե ինչու է այդ պարկեշտ հագուստը վիրավորում մյուս հանգստացողներին այն դեպքում, որ շատերը լողափում իրենց գեր մարմինների վրա կրում են այնքան նեղ լողազգեստներ, որոնք հազիվ են ծածկում նրանց մարմնի ինտիմ մասերը։
Մերձավոր Արևելքի մահմեդական ակտիվիստները, ի պատասխան ֆրանսիական ոստիկանության գործողություններին, հաստատակամորեն կոչ են անում արգելել լողափ մուտք գործել գեր կիսամերկ մարդկանց, քանի որ նրանց մարմինը վախեցնում է երեխաներին։
Twitter-ի օգտատերերից մեկը նույնիսկ կոչ է անում արգելել գեր տղամարդկանց կրել նեղ Speedo լողավարտիք հասարակական վայրերում։ Բուռն քննարկումներում շատ մարդիկ չեն ընդունում, որ բոլորի աչքի առաջ շրջում են կիսամերկ և այնպիսի կազմվածքով մարդիկ, որոնք իդեալական չես անվանի, և լրջորեն խորհուրդ տալիս իշխանություններին ուշադրություն դարձնել դրան։